մեր մասին

Մեր պատմությունը

 

Սկսած 1930 ական թվականներից Սևանա լճի էկոհամակարգի վրա մարդածին ազգեցությունը հսկայական է՝ կապված ջրի մակարդակի իջեցման, ձկնապաշարների անխնա օգտագործման և տարբեր աղբյուրներից լիճ արտանետվող վնասակար նյութերի հետ: Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված համալիր միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար:

Գաղտնիք չէ, որ դեռևս 1940-ականների սկզբից Սևանի իշխանի թվաքանակը սկսել էր նվազել, իսկ 1978 թվականին այն արդեն ընդգրկվել էր ԽՍՀՄ Կարմիր գրքում որպես անհետացող ձկնատեսակ: Չնայած ձկնորսության արգելքներին, այնուամենայնիվ, ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից:

Սևանա լճի այս և այլ հույժ կարևոր խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը 2013թ-ի դեկտեմբերի 19-ին ստեղծեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և

ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը, որն էլ իրականացնելու է կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»:

 

Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը իր մոտեցմամբ տարբերվում է մինչ այս իրականացվածներից: Ծրագրով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ձևավորվելու են հիմնադրամի կողմից ստեղծված ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքում:

Այսպիսով, հիմնադրամը ստեղծվել է մի շարք հանրօգուտ նպատակներ իրականացնելու համար. Սևանա լճի էկոհամակագի վերականգնումը և պահպանումը, այդ թվում` էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի ենթատեսակների պաշարների վերականգնումը, սոցիալական խնդիրների լուծումը, երկրի տնտեսական աճի խթանումը՝ ձկնաբուծության և ձկնարտադրութան ամբողջական արժեղթայի կազմակերպմամբ:

Մեր նպատակները

Հիմնադրամը իր գործունեությամբ կոչված է իրականացնելու հետևյալ կանոնադրական նպատակները.

 

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը

 


Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը


ավելին

Մեր կառուցվածքը

                                           

ավելին

Աշխատակազմ

Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը:  Գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Տիգրան Գևորգյանը:

 

Տիգրան Գևորգյան 
գործադիր տնօրեն
Ծննդյան տարեթիվ, 04 նոյեմբեր, 1971թ, ծննդավայր ք. Եևրան
Կրթություն

1989-1994 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը իրավաբանի մասնագիտացմամբ։
2001-2002 թթ. - սովորել և ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։ Ստացել է սերտիֆիկատ Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարի կողմից։


 

ավելին

Օրենսդրություն

Սևանա լճի մասին օրենք

Ջրային օրենսգիրք

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենք

ավելին

Ներքին իրավական ակտեր

1. Գործադիր տնօրենի 01.06.2018թ. № 18-Լ հրաման - Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի արտադրական և ֆինանսական կատարողական ցուցանիշների տրամադրման կարգը և ձևերը հաստատելու մասին(հրապարակվել է՝ 2018-06-07;13:30:11)

ավելին

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ ՓԲԸ

Հիմնադրամը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում 2014թ.-ին ստեղծեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ն, և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերությունը  ապահովում է իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրությունը, ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը:

ավելին