մեր մասին

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ ՓԲԸ

Հիմնադրամը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում 2014թ.-ին ստեղծեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ն, և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերությունը ապահովում է իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրությունը, ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը:

Մանրաձկան տնտեսությունն  ապահովում է իշխան ձկան երկու էնդեմիկ ենթատեսակների (ամառային և գեղարքունի) մանրաձկան արտադրության կենսական ցիկլն ամբողջությամբ` մայրական վտառի կազմավորումից մինչև թրթուրի ու մանրաձկան աճեցում և կենսունակ մանրաձկան տեղափոխում Սևանա լիճ: Կենսացիկլի ամբողջական համակարգի ստեղծումը հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության բոլոր փուլերը՝ երաշխավորելով էկոլոգիապես կայուն, օրգանական ձկնարտադրության կազմակերպումը:  

Լավագույն տեխնիկայով զինված  վերամշակման գործարանը  արտադրում է ձկնամթերքի լայն տեսականի` թարմ պաղեցված ձկից մինչև ձկան ֆիլե և պահածոներ:  Այսպիսի տեսականին  հնարավորություն կտա լրացնել տեղական շուկայի բացը,  կբարձրացնի Հայաստանի  մրցունակությունը միջազգային շուկայում և կայուն տեմպերով կմեծացնի արտահանման ծավալները: 

Ընկերությունը իրականացնում է վերամշակված արտադրանքի մարքեթինգի և վաճառքի բոլոր գործառույթները Հայաստանի տարածքում և արտերկրում: Ընկերությունը զբաղվելու է նաև Սևանի իշխանի արտադրության համար անհրաժեշտ ձկան կերի ներմուծմամբ և մատակարարմամբ: 

Մեր պատմությունը

Սկսած 1930 ական թվականներից Սևանա լճի էկոհամակարգի վրա մարդածին ազգեցությունը հսկայական է՝ կապված ջրի մակարդակի իջեցման, ձկնապաշարների անխնա օգտագործման և տարբեր աղբյուրներից լիճ արտանետվող վնասակար նյութերի հետ:

Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված համալիր միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար:

ավելին

Մեր նպատակները

Հիմնադրամը իր գործունեությամբ կոչված է իրականացնելու հետևյալ կանոնադրական նպատակները.

 

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը

 


Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը


ավելին

Մեր կառուցվածքը

                                           

ավելին

Աշխատակազմ

Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը:  Գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Տիգրան Գևորգյանը:

 

Տիգրան Գևորգյան 
գործադիր տնօրեն
Ծննդյան տարեթիվ, 04 նոյեմբեր, 1971թ, ծննդավայր ք. Եևրան
Կրթություն

1989-1994 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը իրավաբանի մասնագիտացմամբ։
2001-2002 թթ. - սովորել և ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։ Ստացել է սերտիֆիկատ Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարի կողմից։


 

ավելին

Օրենսդրություն

Սևանա լճի մասին օրենք

Ջրային օրենսգիրք

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենք

ավելին