մեր մասին

Մեր նպատակները

Հիմնադրամը իր գործունեությամբ կոչված է իրականացնելու հետևյալ կանոնադրական նպատակները.



 


Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը
 




Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը



Նշված նպատակները իրականացնելով` հիմնադրամը կապահովի հետևյալ բնապահպանական, սոցիալական և տնտեսական արդյունքները.

·  Սևանա լճի ավազանի էկոլոգիական վիճակի բարելավում;
·  Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի բնական վերարտադրության ապահովում;
·  ստեղծվող տնտեսություններում և ձկնաբուծության ընդհանուր արժեշղթայում մի քանի հազար աշխատատեղերի ստեղծում;
·  ձկնաբուծության և ձկնարդյունաբերության ոլորտի մասնագետների պահանջարկի բարձրացում և համապատասխան կրթական հաստատությունների զարգացում;
·  ոլորտին առնչվող գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար լայն բազայի ստեղծում;
·  Սևանի իշխանի արտադրություն, վերամշակում և արտահանում;
·  Հայաստանում բարձրորակ ձկան կերի արտադրության ստեղծում;
·  նոր տեխնոլոգիաների և գիտափորձի կիրառմամբ ձկնաբուծական տնտեսությունների ստեղծում;
·  կայուն և օրգանական ձկնաբուծության համաշխարհային փորձի տեղայնացում;
·  ձկնաբուծական արտադրանքի սերտիֆիկացման համաշխարհային փորձի տեղայնացում;
· Գիտելիքահեն և նորարարական տեխնոլոգիաների զարգացում;
· Հայաստանում ջրային կենդանիների և բույսերի բուծման ու վերամշակման ճյուղերի զարգացում;
· Սևանի իշխանի արտադրության ու իրացման արժեշղթայի և դրանց օժանդակող ճյուղերի ձևավորում ու զարգացում:

Մեր պատմությունը

Սկսած 1930 ական թվականներից Սևանա լճի էկոհամակարգի վրա մարդածին ազգեցությունը հսկայական է՝ կապված ջրի մակարդակի իջեցման, ձկնապաշարների անխնա օգտագործման և տարբեր աղբյուրներից լիճ արտանետվող վնասակար նյութերի հետ:

Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված համալիր միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար:

ավելին

Մեր կառուցվածքը

                                           

ավելին

Աշխատակազմ

Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը:  Գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Տիգրան Գևորգյանը:

 

Տիգրան Գևորգյան 
գործադիր տնօրեն
Ծննդյան տարեթիվ, 04 նոյեմբեր, 1971թ, ծննդավայր ք. Եևրան
Կրթություն

1989-1994 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը իրավաբանի մասնագիտացմամբ։
2001-2002 թթ. - սովորել և ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։ Ստացել է սերտիֆիկատ Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարի կողմից։


 

ավելին

Օրենսդրություն

Սևանա լճի մասին օրենք

Ջրային օրենսգիրք

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենք

ավելին

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ ՓԲԸ

Հիմնադրամը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում 2014թ.-ին ստեղծեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ն, և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերությունը  ապահովում է իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրությունը, ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը:

ավելին