ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ

ՊԱՀՊԱՆՈՒՄ

Սևանի բարձրալեռնային ավազանի  գրկում գտնվում է  աշխարհի ամենախոշոր քաղցրահամ լճերից մեկը՝ հայ ժողովրդի բազմադարյան պատմության մշտական վկան։ Լճի կախարդական գեղեցկությունը, յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհը, շքեղ բնությունը անտարբեր չի  թողնում ոչ մեկին, ով գեթ մեկ անգամ այցելում  է Սևան: Այս հնագույն տեկտոնական լիճը  հայտնի է իր էնդեմիկ ձկնատեսակով` Սևանի իշխանով: Պատահական չէ, որ Սևանը յուրաքանչյուր հայի հպարտությունն է: Յուրաքանչյուրի  պարտքն է՝ պահպանել, ինչպես նաև մեր  սերունդներին ավելի լավ վիճակում փոխանցել   բնությունից ժառանգված պատմական այս արժեքը: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը» ստեղծված է հենց այդ նպատակով՝ պահպանել լճի յուրօրինակ էկոհամակարգը, վերականգնել էնդեմիկ տեսակների պաշարները և համապարփակ լուծել լճի հիմնախնդիրները:





մենք

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Իր գործունեությամբ հիմնադրամը նպաստելու է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը, Հայաստանի տնտեսության զարգացմանը և համաշխարհային շուկայում բարձրորակ հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը: Սևանի էկոհամակարգի վերականգնման համար կիրառելով մինչ այս նախադեպը չունեցող տնտեսական և բնապահպանական համադրված մոդելը` հիմնադրամը  ստեղծելու է ձկնարտադրության ամբողջական արժեշղթա, իսկ արդյունքում ձևավորված միջոցները ուղղելու է բնապահպանական ծրագրերի իրականացմանը:

ՄԵՐ Նորությունները

2017 թ. հունվարի 20-ին ինկուբատորներում տեղադրված`«աչքի փուլում» գտնվող ձկնկիթից մեկ ամիս անց արդեն դուրս են եկել փոքրիկ իշխանները:

ավելին

Քայլ առ քայլ լուծում ենք մեր առջև դրված խնդիրները

Ծրագրի բնապահպանական բաղադրիչ: 2016 թ. ընթացքում հիմնադրամը բաց է թողել Սևանա լճի ավազանի Կարճաղբյուր, Լիճք, Ծակքար, Բախտակ և Արգիճի գետեր 921 000 գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ:

Հիմնադրամի կողմից իրականացվում են մշտադիտարկումներ, որոնց ընթացքում հաշվառվում և հետազոտվում են բաց թողնված մանրաձկների կենսաբանական  առանձնահատկությունները և գետերի էկոլոգիական վիճակը:

Նաև կատարվում են գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներ, որոնք թույլ կտան ընտրել  Սևանի իշխանի բնական պաշարների վերականգման առավել արդյունավետ մեթոդները:

Օրինակ՝ Լիճք գետի ակունքում 2016 թ-ի հուլիս ամսին տեղադրվել է Սևանի իշխանի ամառային ենթատեսակի «աչքի» փուլում գտնվող շուրջ 4500, իսկ 2017 թ-ի հունվարին՝ 3600 հատ ձկնկիթ՝ հատուկ Whitlock-Vibert Box տիպի ինկուբատոր արկղերով:

Մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ թրթուրների  93% -ը ինկուբատոր արկղերից դուրս են եկել և արդեն շարունակել ինքնուրույն կյանքը գետում: 

ավելին

sa-gt-16/11-1 ծածկագրով մրցույթի հրավեր

«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում գործող «Սևան Ակվա» ՓԲԸ-ն հրավիրում է  SA-GT-16/11-1 ծածկագրով հայտարարված «Աշխատանքային Կատամարանի» կառուցման մրցույթին: 

 

ավելին

Բնապահպանական նախագծերը կյանքի են կոչվում

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կարևորագույն կանոնադրական նպատակներից է՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը, ինչի շրջանականերում արդեն իսկ կյանքի են կոչվել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով» նախատեսված որոշ բնապահպանական միջոցառումները:

ավելին

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից Մասրիկ գետում բաց է թողնվել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի շուրջ 215,000 հատ մանրաձուկ

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման»  հիմնադրամը,   շարունակելով  2016 թվականին սկսած մանրաձկան բացթողնման աշխատանքները, ս/թ սեպտեմբերի 16-ին  բաց է թողել այս տարվա մանրաձկան չորրորդ խմբաքանակը՝ Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 0.23 գրամ միջին քաշով:

 

ավելին

Ծակքար և Արգիճի գետերում բաց է թողնվել ամառային իշխանի 282.900 մանրաձուկ

 

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման»  հիմնադրամը՝ հավատարիմ մնալով իր կանոնադրական նպատակներին, շարունակելով  2016 թվականին սկսած մանրաձկան բացթողնման աշխատանքները, ս/թ հուլիսի 11-ին  բաց է թողել այս տարվա մանրաձկան երրորդ խմբաքանակը՝ ամառային իշխանի 282.900 (երկու հարյուր ութսուներկու հազար ինը հարյուր) հատ մանրաձուկ`0.07 գրամ միջին քաշով:

 

ավելին

Կարճաղբյուր և Լիճք գետերում բաց է թողնվել Սևանի իշխանի գեղարքունի ենթատեսակի շուրջ 220.000 մանրաձուկ

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման»  հիմնադրամը   շարունակելով  2016 թվականին սկսած մանրաձկան բացթողնման աշխատանքները,  հունիսի 20-ին  բաց է թողել այս տարվա մանրաձկան երկրոդ խմբաքանակը՝ գեղարքունի ենթատեսակի, 0.65 գրամ միջին քաշով, շուրջ 220.000 (երկու հարյուր քսան հազար) հատ մանրաձուկ:

 

ավելին

Կարճաղբյուր գետում բաց է թողնվել 200 հազար մանրաձուկ

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման»  հիմնադրամը, հավատարիմ մնալով իր կանոնադրական նպատակներին, շարունակում է դեռևս 2016 թվականին սկսած մանրաձկան բացթողնման աշխատանքները: 2016 թվականի հունիսի 7-ին Հիմնադրամը բաց է թողել այս տարվա առաջին խմբաքանակը՝ գեղարքունի ենթատեսակի, 0.7 գրամ միջին քաշով 200000 (երկու հարյուր հազար) մանրաձուկ: 

 

ավելին

Հանրապետության նախագահի այցը մանրաձկան արտադրության գործարան

Նոյեմբերի 28-ին, Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարճաղբյուր համայնքում ծանոթացել է «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրական համալիրի շինարարության ընթացքին:

ավելին

Հանրային լսումներ Կարճաղբյուրում

Գավառ TV-ի անդրադարձը

ավելին

Սևան է բաց թողնվել 200 000 մանրաձուկ

Հուլիսի 10-ին «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից լիճ է բաց թողնվել շուրջ 200 000 հատ իշխան՝ 40 000 մինչև 30 գրամ և 160 000` մինչև 5 գրամ կշռող մանրաձկներ:


ավելին

Կարճաղբյուրում բաց է թողնվելու 200 հազար մանրաձուկ

2015թ. հունիսի 23-ին «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից լիճ էր բաց թողնվել 

գեղարքունի և ամառային ենթատեսակների 43 000 հատ մանրաձուկ: Հուլիսի 10-ին նախատեսվում է լիճ բաց թողնել ևս 40 000 մինչև 30 գրամ և 160 000՝ մինչև 5 գրամ կշռող մանրաձկներ:
ավելին

Առաջին անգամ հիմնադրամի կողմից Սեվանա լիճ է բաց թողնվել իշխանի 40 հազար մանրաձուկ

Սևանի իշխանի  պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սևանա լճում առաջին անգամ իրականացնում է մանրաձկան բացթողում: Բաց է թողնվում միջինում 30 գրամ քաշով 40 000 հատ իշխանի գեղարքունի և ամառային տեսակի մանրաձուկ:

Ծրագիրը, սակայն, միայն մանրաձկան բացթողմամբ չի եզրափակվում: Այն համալիր լուծումներ է նախատեսում Սևանի ավազանի պահպանության և լճում իշխանի պաշարների վերականգնման համար:

Հիմնադրամի հիմնական նպատակներն են Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը, Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը` կիրառելով գիտելիքահեն և նորարարական տեխնոլոգիաներ:

Այս պահին Կարճաղբյուր համայնքում իրականացնվում է մանարաձկան գործարանի շինարարություն, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Այն դառնալու է Սևանի իշխանի երկու ենթատեսակների` գեղարքունիի և ամառայինի մանրաձկան հիմնական մատակարարը Սևանա լճի համար: Նման միջոցառումներ իրականացվելու են ամեն տարի, իհարկե ավելի մեծ ծավալներով` բաց թողնվող մանարաձկան քանակը հասցնելով մինչև մի քանի միլիոնի:

ավելին

Проект по восстановлению севанской форели запустили в Армении

ավելին

«Սեվանի իշխան»-ը կբրենդավորվի եվ կարտահանվի

«Սևանի իշխան» ՓԲԸ-ն անցած տարվանից ձեռնամուխ է եղել մանրաձկան արտադրությանը: Այն իրականացնում է իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրություն՝ մայրական վտառի կազմավորումից մինչև թրթուրի ու մանրաձկան աճեցում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև արտադրված կենսունակ մանրաձկան տեղափոխում Սեւանա լիճ: 

ավելին

Մանրաձկան արտադրության գործարան` Սեվանում

Արմենիա հեռուստաընկերության անդրադարձը

ավելին

Սեվանի իշխանը ցանցավանդակներում կկերակրվի կենդանի կերով

ավելին

Armenia TV

ավելին

Ձկնաբուծությունը ՍԵՎԱՆՈՒՄ

ավելին
Slide Left Slide Right