մեր մասին

ՍԵՎԱՆ ԱԿՎԱ ՓԲԸ

Հիմնադրամը «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում 2015թ.-ին ստեղծել է «Սևան Ակվա» ՓԲԸ և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերության հիմնական գործառույթներն են իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրությունը, և ապրանքային ձկան աճեցումը: Մանրաձկան տնտեսությունն  ապահովում է իշխանի երկու էնդեմիկ ենթատեսակների (ամառային և գեղարքունի) մանրաձկան արտադրության կենսական ցիկլն ամբողջությամբ` մայրական վտառի կազմավորումից մինչև թրթուրի ու մանրաձկան աճեցում և կենսունակ մանրաձկան տեղափոխում Սևանա լիճ՝ ցանցավանդակային տնետսություններ: Ցանցավանդակային տնտեսությունում իրականացվում է ապրանքային ձկան աճեցումը մանրաձկից մինչև ապրանքային քաշի: Կենսացիկլի ամբողջական համակարգի ստեղծումը հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության բոլոր փուլերը՝ երաշխավորելով էկոլոգիապես կայուն, օրգանական ձկնարտադրության կազմակերպումը:  Ընկերությունը զբաղվելու է նաև Սևանի իշխան ձկնատեսակի արտադրության համար անհրաժեշտ կերի ներմուծմամբ և մատակարարմամբ:

Մեր պատմությունը

Սկսած 1930 ական թվականներից Սևանա լճի էկոհամակարգի վրա մարդածին ազգեցությունը հսկայական է՝ կապված ջրի մակարդակի իջեցման, ձկնապաշարների անխնա օգտագործման և տարբեր աղբյուրներից լիճ արտանետվող վնասակար նյութերի հետ:

Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել է իշխանի երկու ենթատեսակների` ձմեռային իշխանի և բոջակի բնական ձվադրավայրերի ոչնչացմանը, ինչի արդյունքում այս էնդեմիկ ձկնատեսակները իսպառ ոչնչացել են, իսկ ամառայինն ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված համալիր միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար:

ավելին

Մեր նպատակները

Հիմնադրամը իր գործունեությամբ կոչված է իրականացնելու հետևյալ կանոնադրական նպատակները.

 

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը

 


Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը


ավելին

Հոգաբարձուների խորհուրդ

 

Հիմնադրամի բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Այն բաղկացած է 9 անդամներից և ձևավորվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
Հոգաբարձուների խորհրդի անդամներն են`




                                                                        

ավելին

Աշխատակազմ

The management of fund’s current activities is implemented by the executive director. The position of executive director holds Vardan Mamikonyan.

 

   David Shanoyan                                                                                                                                                                                                                                 
   Executive director
Ծննդյան տարեթիվ՝ 26.02.1979թ․Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ,, ք. Գավառ, Միքայելյան 36                                                                                                                                                                                   

Կրթություն

Կրթությունը՝ 1996-2002թթ.ԿԳ նախարարության Գավառի պետական համալսարան «Տնտեսագիտական ֆակուլտետ» Ֆինանսներ և վարկ բաժին:



 

ավելին

Օրենսդրություն

Սևանա լճի մասին օրենք

Ջրային օրենսգիրք

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենք

ավելին

Ներքին իրավական ակտեր

1. Գործադիր տնօրենի 01.06.2018թ. № 18-Լ հրաման - Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի արտադրական և ֆինանսական կատարողական ցուցանիշների տրամադրման կարգը և ձևերը հաստատելու մասին(հրապարակվել է՝ 2018-06-07;13:30:11)

ավելին

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ ՓԲԸ

«Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում Հիմնադրամը 2014թ-ին ստեղծեց «Սևանի իշխան» ՓԲԸ և հանդիսանում է վերջինիս միակ բաժնետերը: Ընկերության հիմնական գործառույթն է ‹‹Սևան Ակվա›› ՓԲԸ արտադրած իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը:

ավելին